Ահաբեկչությունը և ծայրահեղականությունը կորցրել են վերացական բնույթը, այդ սպառնալիքը դարձել է իրականություն տարբեր երկրների միլիոնավոր մարդկանց համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մյունխենի անվտանգության կորֆերանսում ելույթի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
«Այն տրանսսահմանային մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք մեզ բոլորիս թվում էին հաղթահարված, առաջ են եկել նոր ուժով: Իսկ նոր սպառնալիքները, այդ թվում՝ ահաբեկչությունը և ծայրահեղականությունը կորցրել են վերացական բնույթը, ինչպիսին էին դրանք երեկ մեծամասնութան համար: Այժմ դա իրականություն է տարբեր երկրների միլիոնավոր մարդկանց համար, այն, ինչի մասին ասաց գործընկեր Վալսը (Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալս), դա ամենօրյա սպառնալիք է»,- ասել է Մեդվեդևը:
Նա նշել է, որ ամեն օր կարող է ինքնաթիռներում տեղի ունենալ պայթյուն կամ սրճարաններում՝ կրակոցներ: Նրա խոսքով` այսօր տնտեսական, սոցիալական և ռազմական մարտահրավերները փոխադարձաբար ուժեղացնում են մեկը մյուսին: