Ա Սերիայի 25-րդ տուրի «Նապոլի»-ի դեմ խաղից առաջ Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է, որ իր թիմը չպետք է կենտրոնանա միայն նեապոլիտանյան ակումբի հարձակվող Գոնսալո Իգուաինի վրա, ով հեղինակած 24 գոլերով գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը:
«Նապոլի»-ն միայն Իգուաինը չէ: Գոնսալոն անցկացնում է իր կարիերայի լավագույն մրցաշրջանը, բայց մենք ոչ միայն նրան ենք հետևելու:
«Նապոլի»-ն պաշտպանության հիանալի գիծ ունի: Մեր մրցակիցը հիանալի մարզավիճակում է և գերազանց խաղ է ցուցադրում: Վստահ եմ, որ մեր թիմերը դիտարժան դիմակայություն կանցկացնեն»,- Goal-ը մեջբերում է Ալեգրիի խոսքերը:








































