Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը դարձել է կոշիկի և աքսեսուարների հայտնի Jimmy Choo ապրանքանիշի դեմքը:
Օսկարակիր դերասանուհին, որը նաև «Ոսկե գլոբուսի» եռակի մրցանակակիր է, մասնակցել է բրենդի՝ 2013-2014 աշուն-ձմեռ նոր հավաքածուի գովազդային արշավին: Դերասանուհուն նկարահանել է լուսանկարիչ Միքայել Յանսոնը:
Քիդմանը խոստովանել է իր սերը նորաձևության նկատմամբ և պատմել, որ հագուստներն ու աքսեսուարներն օգնում են իրեն ավելի լավ զգալ այս կամ այն դերը: Դերասանուհու կարծիքով՝ «Jimmy Choo-ի վարկածով» կինը պետք է լինի առեղծվածային ու կանացի:
Քիդմանի նկարահանումը դարձել է առաջին արշավն այն պահից հետո, երբ Սանդրա Չոյը նշանակվել է Jimmy Choo-ի գեղարվեստական ղեկավար:
Նշենք, որ նախկինում Քիդմանը համագործակցել է լյուքս դասի ժամացույցների շվեյցարական արտադրող Omega-ի և Chanel No.5-ի հետ:








































