Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ստամբուլի Թաքսիմ շրջանում փլուզվել է հինգհարկանի շենք։ Չնայած շենքը բնակելի չի եղել, սակայն նրա առաջին հարկում խանութներ են գտնվել։
Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայտարարել է, որ նախնական տվյալներով՝ փլուզման հետևանքով տուժածներ չկան։ Ամեն դեպքում չի բացառվում, որ փլատակների տակ կարող են մարդիկ գտնվել։









































