Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess-2013 գերմրցաշարը:
Այսօր կկայանա 7-րդ տուրը: Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերն է չափելու Վանգ Հաոյի հետ, ով 2 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է: Արոնյանը 3.5 միավորով Նակամուրայի հետ կիսում է 3-4-րդ հորիզոնականները: Կայանալու են հետևյալ պարտիաները՝
Սվիդլեր – Տոպալով
Կարյակին – Նակամուրա
Ռաջաբով – Անանդ
Համեր – Կարլսեն
Վանգ Հաո – Արոնյան









































