Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն դեռ պայմանագիր չի ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ, սակայն արդեն մտածում է ձեռքբերումների մասին:
Ինչպես արդեն հայտնել ենք, Daily Mail-ի տեղեկությունների համաձայն՝ Մոուրինյոն «Յունայթեդ»-ում կփոխարինի Վան Գալին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
L`Equipe –ի փոխանցմամբ՝ պորտուգալացին ցանկանում է թիմ հրավիրել Լասանա Դիարային: 30-ամյա ֆրանսիացին կփոխարինի Մայքլ Կերիկին, ում հետ «կարմիր սատանաներ»-ը նոր պայմանագիր չեն ստորագրի:







































