Wednesday, 24 06 2026
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին

Նիկոլ Փաշինյանի ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի քրեական գործով

«Առաջին լրատվական»-ը շարունակում է հրապարակել Հոկտեմբերի 27-ի քրեական գործով հարցաքննությունները:

 Ստորև ներկայացնում ենք 1999 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ Ա. Եղոյանը:

հ. 13                /զ-ա/

գ.թ. 50-52       ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻ

13.12.99  «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր

12.30-15.00     Քննիչ՝ Ա. Եղոյան

գ.թ.50.

Ծնվել եմ ՀՀ Իջևան քաղաքում: 1991 թվ. ավարտել եմ Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, սակայն չեմ ավարտել

գ.թ.50. հ. երես

բացակայությունների պատճառով հեռացվել եմ: 1993 թվականից զբաղվել եմ լրագրողական գործունեությամբ: Հանդիսացել եմ  «Դպրություն», «Լրագիր» «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերի թղթակից: 1998 թվ.  սեպտեմբերից հանդիսացել եմ «Օրագիր» թերթի գլխավոր խմբագիրը, իսկ 1999 թվ. հուլիսից՝ Հայկական Ժամանակ թերթի գլ.  խմբագիրը:

 ՀԱՐՑ – Ձեր կողմից խմբագրվող «Հայկական Ժամանակ» օրաթերթում տպագրվել է հրապարակում կապված Վանո Սիրադեղյանի կողմից ՀՀ նախկին վարչապետ Վ. Սարգսյանին վերջինիս ՀՀ ՊՆ նախարար եղած ժամանակ, հղված նամակի հետ: Ով, ինչ եղանակով և երբ է Ձեզ տրամադրել այդ նամակի բնագիրը, որը դուք մեր պահանջով տրամադրել եք մեզ:

 ՊԱՏԱՍԽԱՆ – Այն նամակը ես ստացել եմ թերթում հրապարակելուց 1-2 օր առաջ: Այն ինձ է հանձնել ինձ անծանոթ մի երիտասարդ իմ աշխատասենյակում, աշխատավայրում: Երիտասարդը  Վ. Սիրադեղյանի կողմից Վ. Սարգսյանին հղած նամակը բաղկացած 4 թերթերից, բաց վիճակում առանց ծրարի ծալված վիճակում հանձնեց ինձ ասելով,- Սա Ձեզ: Նա որևէ այլ բան չասաց և նամակը ինձ հանձնելուց հետո հեռացավ: Այդ երիտասարդի կողմից ինձ հանձնված նամակը կարդալուց հետո եմ իմացել թե ինչին և ում է վերաբերում:

 ՀԱՐՑԻսկ ով էր այդ երիտասարդը, նա նախկինում Ձեզ մոտ եղել է, թե ոչ: Կարող եք նկարագրել նրա արտաքինը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այդ երիտասարդին ես տեսնում էի առաջին անգամ, նա մոտ 24-25 տարեկան էր, հագել էր ջինսից բաճկոն, և քանի որ նրան տեսել եմ ընդամենը 5-6 րոպե 10 վայրկյան: Նրա արտաքինը, դեմքը լավ չեմ տեսել, ինձ մոտ չի տպավորվել և ես նկարագրել չեմ կարող:

գ.թ.51.

ՀԱՐՑՍտանալով այդ նամակը Ձեզ անծանոթ երիտասարդից և ապա ծանոթանալով նամակի բովանդակությանը դուք չփորձեցիք ճշտել թե այն Ձեզ մոտ բերողը ով էր, ինչ անձնավորություն էր և ինչպես էր  ՎՍիրադեղյանի կողմից Վ. Սարգսյանին հասցեագրված նամակը հայտնվել մասնավոր անձի մոտ:

  ՊԱՏԱՍԽԱՆ – Ես չեմ փորձել պարզել նամակը ինձ մոտ բերող անձի ինքնությունը քանի որ այդ եղանակով նամակներ էլի եմ ստացել նախկինում, որոնք տեղի են ունեցել հետևյալ կերպ: Դեռևս 1998 թվ.  աշնանը երբ ես աշխատում էի «Օրագիր» թերթում որպես լրագրող ինձ զանգահարեց մի տղամարդ և ասաց, որ ինքը կարող է ինձ հետաքրքրություն ներկայացնող ինֆորմացիաներ տալ, ավելացնելով որ չի ցանկանում իր անձի մասին ոչ ես ոչ էլ որևէ մեկը տվյալներ իմանա, մի խոսքով առաջարկեց իր ով լինելը չասել և չներկայանալ: Ես հարցրեցի, իսկ եթե իր տրամադրած ինֆորմացիան սուտ եղավ, նա պատասխանեց բառացիորեն հետևյալը,- ուրիշ աղբյուրներից ճշտիր ՞՞՞ նոր տպագրի: Սկսած այդ ժամանակաշրջանից ես այդ՞՞՞ անձնավորության հետ համագործակցում եմ, բայց նրան երբեք չեմ տեսել, անձամբ չեմ ճանաչում և նա իր ինֆորմացիաները ինձ է ուղարկում տարբեր մարդկանց միջոցով: Վ. Սիրադեղյանի նամակը ինձ մոտ բերող երիտասարդը նույնպես ինձ անծանոթ էր, նա նախկինում ինձ մոտ չի եղել:

 ՀԱՐՑԻսկ ինֆորմացիա տրամադրող անձը չի ասել թե իր անունը ինչ է:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նա ներկայացել է Աշոտ անվամբ,

գ.թ.51. հ. երես

բայց իրականում նրա անունը Աշոտ է, թե ինքն է այդպես ներկայացել ասել չեմ կարող:

ՀԱՐՑԱյդ Աշոտը քանի անգամ և ինչ ինֆորմացիաներ է Ձեզ տրամադրել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Գրավոր եղանակով երևի 4 անգամ, ներառյալ վերջին նամակը և ամեն անգամ նյութը ինձ մոտ են բերել տարբեր անձինք:

 ՀԱՐՑԻսկ նա նախապես չէր զանգահարում և Ձեզ տեղյակ պահում, որ ինֆորմացիա է ուղարկում:

 ՊԱՏԱՍԽԱՆ – Որքան հիշում եմ մեկ անգամ զանգում, մյուս անգամ չի զանգում նախապես, կամ ինֆորմացիան ուղարկելուց հետո է զանգահարում, ինչպես որ եղավ Վ. Սիրադեղյանի նամակի դեպքում: Երբ անծանոթը նամակը թողեց հեռացավ մոտ կես ժամ Աշոտը զանգահարեց ինձ: Ես նրան հարցրեցի թե այդ նամակը ինչպես է հայտնվել իր մոտ նա ասաց մոտավորապես հետևյալը,- բա ես քեզ չե՞մ ասել որ համակարգի աշխատող եմ, իսկ թե որ համակարգի և ինչ աշխատող է նա ինձ չի ասել ոչ նախկինում և ոչ էլ այս անգամ: Իսկ իմ այն հարցին թե այդ նամակը ինչպես է հայտնվել նրա մոտ, այդ՞՞՞ Աշոտը ասաց, որ նամակը գտնվել է Վազգենի սեյֆից, բայց այժմ լավ չեմ հիշում, ասաց գտել ենք թե գտել են:

 Նամակի իսկությունը ճշտելու համար ես զանգահարել և ապա հանդիպել եմ Վ. Սիրադեղյանի հետ, որը տեսնելով՞՞՞ նամակը հաստատել է որ այն ինքն է գրել դեռևս՞՞՞ 1998 թվ. աշնանը: Վ. Սիրա-

գ.թ.52.

դեղյանի կողմից նամակը գրելու և Վ. Սարգսյանին հանձնելու փաստի իսկության մեջ նրանից այսինքն Վ. Սիրադեղյանից դրական պատասխան ստանալուց հետո այդ՞՞՞ հրատարակությամբ՞՞՞ մեր թերթում ՞՞՞վել է հրապարակում:

 ՀԱՐՑՁեզ անծանոթ այդ Աշոտը էլ ինչ ինֆորմացիաներ է տրամադրել Ձեզ: Նրա ինֆորմացիաների հիման վրա թերթում հրապարակումներ եղել են թե ոչ:

 ՊԱՏԱՍԽԱՆ – Այո Աշոտի կողմից տրամադրված ինֆորմացիաներով թերթում հրապարակումներ եղել են: Մեկ անգամ նա տեղեկություններ էր հայտնել ձեռագիր գրված վիճակում ինչ-որ պաշտոնյաների կողմից ապօրինի շինարարություններ կատարելու մասին: Մեկ անգամ մաքսային վարչության վերաբերյալ, մեկ անգամ էլ բանկային համակարգին, ՆԳՆ-ին և ԱԱՆ-ին վերաբերող ինֆորմացիաներ էին: Նշեմ նաև որ նա ինձ ուղղություններ է տվել այս կամ այն ոլորտի մասին թե որտեղից կարելի է հետաքրքիր ինֆորմացիա ստանալ: Ավելացնեմ որ հաղորդված ինֆորմացիան ճշտվել պարզաբանվել և նոր հրապարակում է արվել: Նույնն արվել է Վ. Սիրադեղյանի նամակի կապակցությամբ: Այսինքն ճշտվել և համոզվել ենք, որ այդ նամակը գրել է ինքը Վ. Սիրադեղյանը և նոր տպագրել:

 Ձեր հաջորդ հարցին այն մասին թե նա այսինքն ինֆորմացիա տրամադրողը որ համակարգի աշխատակից է եղել, պատասխանում եմ,

գ.թ.52. հ. երես

որ նա ասում էր որ ինքը համակարգի աշխատող է, իսկ թե ինչ համակարգի, ինչ աշխատող է նա չի ասել և ես այդ կապակցությամբ ստույգ որևէ բան ասել չեմ կարող, միայն հասկացել եմ որ այդ անձը բավականին ինֆորմացված անձնավորություն է: Նշեմ նաև որ ես նրա անձի նկատմամբ առանձնակի հետաքրքրություն չեմ դրսևորել նրա մոտ, մտածելով, որ իմ հետաքրքրասիրությունը նրան կարող է անհանգստացնել և հնարավոր է, որ նա դադարեցնի ինձ ինֆորմացիա տրամադրելը, որը որպես խմբագրի ինձ ձեռնտու չէր: Անկախ ամեն ինչից այդ մարդը ինձ ինֆորմացիաներ էր տրամադրում և ես դրանից զրկվել բնականաբար չէի ցանկանում:

Այդ անձի կողմից ինձ տրամադրած նախկին նյութերն ու փաստաթղթերը ես կներկայացնեմ Ձեզ:

Ձեր հաջորդ հարցին պատասխանում եմ, որ նամակի սկզբնամասում կապույտ թանաքով գրված «98 թվ. նոյեմբեր-դեկտեմբեր» արտահայտությունը իմ ձեռքով չէ գրված, բայց չեմ բացառում՞՞՞ նաև որ այն գրվել է նամակը խմբագրություն հասնելուց հետո, քանի որ ըստ նամակի բովանդակության ես փորձում էի ճշտել թե ինչ օրենսգրքի ընդունման, ավելի ճիշտ Ընտրական օրենսգիրքը երբ է քննարկվել ԱԺ-ում և ամենայն հավանականությամբ այդ գրառումը՞՞՞ վերաբերում է ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակահատվածին և հնարավոր է, որ նշումը կատարված լինի մեզ մոտ խմբագրությունում:

Ցուցմունքը գրված է իմ պատմածով, արձանագրությունն ընթերցվել է, ճիշտ է:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում