Թբիլիսիի թվային տեխնիկայի խանութներից մեկում տեղի է ունեցել iPhone-ի օծման արարողություն: Հոգևորականը օծել է ոչ միայն Apple-ի արտադրանքը, այլ նաև ողջ խանութը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մեր խանութը առաջինն է, որտեղ վաճառվում են օծված iPhone-ներ: Մենք հաճախ ենք լսել, որ հասարակությունը ձեռնպահ է մնում այսպես կոչված «սատանայական ապրանքների» գնումից: Մենք հաշվի ենք առնում մեր երկրի բնակիչների մեծամասնության կարծիքը և շահերը, ինչի առնչությամբ էլ օծել ենք մեր խանութը»,- նշել է iPhone+ խանութի մենեջերը:











































