Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին խորհուրդ է տալիս հետևել իր օրինակին և ավելի շատ պաշտոնական այցեր կատարել, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Ինձ անհանգստացնում է, որ միջազգային հարաբերություններում մեզ մոտ ձևավորվել է վակուում: Երբ մենք եկանք իշխանության գլուխ, առաջին երեք ամիսներին ես այցելեցի ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան: Նոր կառավարությունը, բացի հարևան երկրներից, ոչ մի լուրջ երկկողմանի այց չի կատարել»,- ասել է նախագահը:
Նրա խոսքերով՝ Լեհաստան կատարած այցի ժամանակ ինքը լեհական կառավարությանը խնդրել է հրավիրել Իվանիշվիլիին:
«Նման դիրքորոշումն այսօր բխում է միայն Պուտինի կառավարության շահերից: Եթե Վրաստանի վարչապետի ձեռքը չսեղմեն և չհրավիրեն այցեր կատարել, մենք դեմ առ դեմ կմնանք օկուպանտների հետ»,- ասել է Սաակաշվիլին:









































