Զիմբամբվեում ծնված 21-ամյա Բյանկա Պոլիցին ուսանողուհի է և երբեք բաց չի թողնում դասախոսությունները. սուրճը միակ բանն է, որը նրան ուժ է հաղորդում լարված օրվա ընթացքում: Ժամանակ տնտեսելու համար Բյանկան շարժական սարք է մշակել՝ Kittle Cup անվամբ, որն ունի և՛ թեյնիկի, և՛ բաժակի գործառույթներ:
Ներքին ջեռուցման շնորհիվ սարքը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում սուրճ եփել կամ պատրաստել ապուր: 33 մլ տարողությամբ բաժակն աշխատում է մարտկոցներով և ունի փոքրիկ խցիկ՝ թեյի փաթեթները, սուրճը և շաքարավազը պահելու համար:
Ներկա պահին Kittle Cup-ը ներկայացված է Consumer Electronics Show ցուցահանդեսում և դեռևս անհասանելի է գնման համար:










































