Երեքշաբթի Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում կայացել է դամբարանի հանդիսավոր բացում, որտեղ այսուհետ հանգչելու է ազգային հերոս Սիմոն Բոլիվարի աճյունը: Սպիտակ շինությունը կառուցվել է Ազգային պանթեոնի մոտ, որտեղ 1876 թ. նա հուղարկավորվել է, հաղորդում է ITAR-TASS-ը:
Ավելի քան 200 տարի առաջ Բոլիվարը գլխավորել է Վենեսուելայի ազատագրական պայքարն ընդդեմ Իսպանիայի գաղութացման: Նրա շնորհիվ Լատինական Ամերիկայի քարտեզի վրա հայտնվում է վեց անկախ պետություն՝ Բոլիվիան, Վենեսուելան, Կոլումբիան, Պանաման, Պերուն և Էկվադորը:
Բոլիվարը մահացել է 47 տարեկան հասակում՝ տուբերկուլյոզից: Սակայն Վենեսուլեայի նախկին նախագահ, հանգուցյալ Ուգո Չավեսը համաձայն չէր այդ կարծիքի հետ: Երեք տարի առաջ նրա կարգադրությամբ Բոլիվարի աճյունն արտաշիրիմվել է: Նախնական տվյալների համաձայն՝ մահը կապված է եղել շնչուղիների հիվանդության հետ, սակայն աշխատանքները շարունակվում են և չի բացառվում, որ կլինեն անսպասելի արդյունքներ:







































