Wednesday, 01 07 2026
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով

Արա Աբրահամյանը պաշտոնականացնում է քաղաքականությունից իր հրաժարումը

Երեկ Ազգային միասնություն շարժման մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել շարժման համակարգող խորհրդի հերթական նիստի մասին: Այդ նիստում որոշում է կայացվել հիմնել շարժման մարզային գրասենյակներ: Բացի այդ, Ազգային միասնություն շարժման խորհրդի նիստում քննարկվել են հունիսի 22-25-ը Երևանում Եվրասիական տարածաշրջանային տնտեսական ֆորումի անցկացման հետ կապված հարցեր: Մամուլի հաղորդագրությունում շեշտվում է, որ ֆորումը նախատեսվում է անցկացնել ՀՀ կառավարության համապատասխան ճյուղային նախարարությունների ակտիվ աջակցությամբ և ներգրավմամբ:

Այս հաղորդագրության տարածումը երկու կարևոր հետևությունների առիթ է տալիս: Նախ հաղորդագրությունից հասկանալի է դառնում, որ Ազգային միասնությունը նպատակ չունի դառնալ քաղաքական կուսակցություն, ինչպես որ նախատեսվում էր նախկինում: Կազմակերպությունը իր առաջ դնում է կուսակցությանը ոչ հատուկ նպատակներ, ինչպիսին է տարածաշրջանային տնտեսական ֆորումների կազմակերպումը:

Նախկինում Աբրահամյանը խոստացել էր, որ մարտ-ապրիլ ամիսներին ինքը կուսակցություն կստեղծի, բայց Ազգային միասնության տարածած հաղորդագրությունից հասկանալի է, որ կուսակցության ստեղծման հարց չի քննարկվել: Բացի այդ, հատուկ ընդգծվում է, որ ֆորումը անցկացվելու է կառավարության համապատասխան ճյուղային նախարարությունների աջակցությամբ և ներգրավմամբ: Սա նշանակում է, որ Ազգային միասնությունը նպատակ չունի ընդդիմանալու գործող իշխանությանը, այլ ընդհակառակը՝ որպես ոչ քաղաքական կազմակերպություն ցանկանում է իր գործողություններն իրականացնել կառավարության աջակցությամբ և մասնակցությամբ:

Եթե Ազգային միասնություն շարժումը նպատակ ունենար դառնալ կուսակցություն, այն, բնականաբար, ունենալու էր ընդդիմադիր ուղղվածություն, քանի որ 2017թ. խորհրդարանական ընտրություններում մրցակցելու էր իշխող Հանրապետական կուսակցության հետ: Հայտարարելով, որ Ազգային միասնությունը պատրաստվում է իր ծրագրերը իրականացնել կառավարության աջակցությամբ և ներգրավմամբ՝ Արա Աբրահամյանը հատուկ ընդգծում է, որ հրաժարվում է իր ստեղծած կազմակերպությանը քաղաքական բովանդակություն ու ձև տալուց և իշխանության հետ մրցակցելուց:

Այս հաղորդագրության տարածումը այլ հետաքրքիր հետևությունների տեղիք է տալիս: Մինչև վերջերս Արա Աբրահամյանի նախաձեռնությունների լրատվական ապահովումն իրականացվում էր քոչարյանական մամուլի միջոցներով: Քոչարյանամետ գործիչներն անհամբեր սպասում էին Աբրահամյանի քաղաքական կուսակցության հիմնմանը՝ նպատակ ունենալով իրենցով անել այդ կուսակցությունը: Քոչարյանական մամուլը իր վրա էր վերցրել Արա Աբրահամյանի անձի և գործի անձնուրաց պաշտպանությունը՝ փորձելով հանրությանը համոզել, որ հենց Արա Աբրահամյանն է ազգի հաջորդ փրկիչն ու նոր Իվանիշվիլին, ով ի տարբերություն նախորդ փրկիչ Ծառուկյանի, ավելի հաջողակ և վճռական է լինելու և մինչև վերջ է տանելու փրկության գործը:

Երեկ, սակայն, քոչարյանական լրատվամիջոցները քար լռություն պահպանեցին Արա Աբրահամյանի կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության կապակցությամբ: Սրա պատճառը կարող է լինել այն, որ նախ այդ մամուլի միջոցները հասկացել են, որ փրկիչը հրաժարվում է իրեն վերագրվող առաքելությունից, և նպատակ չունի հակադրվել Հայաստանի իշխանություններին: Բայց կա նաև մեկ այլ պատճառ, որն ածանցվում է առաջինից, քոչարյանական մամուլը հիմա վերապրոֆիլավորվում է ազգի նոր փրկչի բացահայտման և գովազդման ուղղությամբ՝ ի դեմս Վարդան Օսկանյանի:

Քանի որ փրկիչները չեն կարող բազում լինել, ապա բնական է՝ Արա Աբրահամյանը հիմա կարող է ներկայացվել որպես կեղծ մեսիա, ով չդիմացավ ժամանակի փորձությանը: Իսկ նոր փրկիչը կներկայացվի որպես իշխանությունների միակ ահ ու սարսափ և հայ ժողովրդի միակ հույս ու ապավեն: Իսկապես ողբերգական ճակատագիր ունի հայ ժողովուրդը, իսկ ճակատագրից, ինչպես ասում են, չես փախչի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում