Արևմտյան հեռուստաալիքները ռուսական գործողության սկզբից շատ առաջ քանդված Հալեպ քաղաքի կադրերը ներկայացնում են որպես ՌԴ օդատիեզերական ուժերի ռմբակոծությունների հետևանք: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Բանը հասել է նրան, որ Սիրիայում ռուսական գործողության սկզբից շատ առաջ ավերված Հալեպ քաղաքի կադրերը ամերիկյան և եվրոպական առաջատար հեռուստաալիքները ներկայացնում են որպես իբր ռուսական ռմբակոծությունների հետևանքներ: Ինչպես ասում են՝ զգացվում է փորձառու դիրիժորի ձեռքը»,- լրագրողներին ասել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ դա արդեն միտում չէ, այլ օրինաչափություն՝ «երգեհոն միացնել Ռուսաստանին բոլոր մահացու մեղքերի համար մեղադրանքներով և իրենց հարկատուներից որպես պետական գաղտնիք թաքցնել» Սիրիայում իր և ոչ միայն իր օդուժի գործողությունների արդյունավետությունը:










































