ԱՄՆ հարկային ծառայությունում անցկացված ներքին հետաքննությունը հաստատել է ընդդիմադիր քաղաքական կազմակերպություններում անցկացված ստուգումների փաստերը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը:
Հարկային ծառայության գլխավոր տեսուչի զեկույցում պարունակվում են տվյալներ այն մասին, որ 2010 թվականի սկզբից՝ 18 ամսվա ընթացքում, քաղաքական կազմակերպությունների սահմանման հարցում հարկային ծառայությունը կիրառել է «անթույլատրելի չափորոշիչներ», այնուհետև փոխանցել է դրանք փորձագիտական հատուկ խմբի: Արդյունքում տեղի են ունեցել հայտարարությունների ձևավորման զգալի ձգձգումներ, ինչը կարող էր ազդել կազմակերպությունների քաղաքական գործունեության վրա:
Նշենք, որ ԱՄՆ-ում հասարակական կազմակերպություները կարող են համատեղել քաղաքական գործունեության որոշ ոլորտներ՝ ոչ հարկային կարգավիճակով: Նրանք կարող են զբաղվել քաղաքական հարցերով և կոչ անել այս կամ այն օրենքի ընդունման, սակայն չեն կարող զբաղվել ընտրությունների թեկնածուների ուղիղ քարոզչությամբ:









































