Հայտնի երգչուհի Լանա Դել Ռեյն այսօր թողարկել է նոր 11-րոպեանոց տեսահոլովակ Freak երգի հիման վրա, հայտնում է spletnik.ru-ն: Տեսահոլովակի հիմնական առանձնահատկությունը դանդաղեցված նկարահանումն է:
Տեսահոլովակը նկարահանվել է Լանա Դել Ռեյի վերջին Honeymoon ալբոմից երգի հիման վրա, որը վաճառքի է հանվել անցած տարվա սեպտեմբերին: Հենց տեսահոլովակում դադարում է հնչել Freak ստեղծագործությունը, սկսում է հնչել Կլոդ Դեբյուսիի Clair de Lune թրեքը:
Կադրեր տեսահոլովակից















































