Միջին տարիքում ֆիզիկական ցածր ակտիվությունը կարող է կապված լինել 20 տարի անց գլխուղեղի ծավալի փոքրացման հետ: Այս մասին հրապարակված է Neurology պարբերականում:
Բժիշկների հետազոտությանը մասնակցել են 1583 առողջ մարդ, որոնց միջին տարիքը 40 տարեկան է: Նրանք չեն ունեցել տկարամտություն և սրտային հիվանդություններ: 20 տարի անց գիտնականները ստուգել են նրանց առողջական վիճակը:
Գլխուղեղի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի և ֆիզիկական ակտիվության ցուցանիշների չափումների միջոցով գիտնականները գնահատել են նրանց առողջական վիճակը և գլխուղեղի ծավալը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ցածր ակտիվությամբ մարդկանց ուղեղի ծավալը ավելի փոքր է եղել, քան նրանց ավելի ակտիվ հասակակիցներինը: Այդ պատճառով բժիշկները միջին տարիքի մարդկանց խորհուրդ են տալիս զբաղվել սպորտով:











































