Գերմանական ոստիկանությունը կանխել է «Հանովեր»-ի երիտասարդական թիմի ֆուտբոլիստների՝ խաղատուն թալանելու փորձը: Այդ մասին հայտնումէ Spiegel Online-ը:
Նշվում է, որ թիմի երեք ֆուտբոլիստներ, ում անունները չեն հրապարկվում, շրջել են քաղաքի փողոցներով կեղծ ավտոհամարանիշ ունեցող մեքենայով և զինված գազային ատրճանակներով: Դա գրավել է ոստիկանների ուշադրությունը:
Արդյունքում ֆուտբոլիստները խոստովանել են, որ կողոպուտի փորձ են պլանավորել: Որպես պատժամիջոց, ակումբն անորոշ ժամանակով հեռացրել է մարզումներից կարգազանց ֆուտբոլիստներին:










































