Ռեփեր DMX-ը (Էրլ Սիմմոնս) հայտնաբերվել է անգիտակից վիճակում Նյու Յորքում, հայտնում է The Guardian-ը: Երաժշտին հայտնաբերել են Ramada Inn հյուրանոցի կայանատեղիում:
Արտիստի ներկայացուցիչը հայտարարել է, որ DMX-ն ասթմայի նոպա է ունեցել: Իսկ աղբյուրներից մեկը պնդում է, որ իրականաում ռեփերն ուշագնաց է եղել գերդոզավորումից:
Երաժիշտը հոսպիտալացվել է, արվել են անհրաժեշտ պրոցեդուրաները:
DMX-ը վերջին տարիներին խնդիրներ է ունեցել օրենքի հետ, նա նաև հոգեկան հիվանդությունների հետ կապված խնդիրներ է ունեցել:
Առաջիկա շաբաթ օրը ռեփերը պետք է համերգ ունենա Փենսիլվանիայում:









































