Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տղամարդը, որի ինքնությունը դեռևս հայտնի չէ, կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների վրա, հաղորդում է Trend-ը:
Պատահարը տեղի է ունեցել Դիդուբե-Չուգուրեթի վարչական շրջանի շենքի մոտ: Գործակալության տվյալներով՝ տղամարդը մի քանի ժամ նստել է շենքի մոտ՝ հավանաբար սպասելով ինչ-որ մեկին:
Տեսնելով մոտեցող պարեկային ավտոմեքենան՝ նա կրակ է բացել ոստիկանների վրա: Տղամարդը հասցրել է երկու կրակոց արձակել (որը ոչ մեկին չի դիպել) նախքան ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել նրան:
Արարքի դրդապատճառները դեռևս հայտնի չեն:











































