ԱՄՆ իշխանությունները որոշում են ընդունել «Թալիբանի» գրոհայինների դեմ պայքարի շրջանակերում ընդլայնել իրենց զինուժը Աֆղանստանում: Այս մասին գրում է The Guardian-ը:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է գրոհանների հաջողությունների և թալիբների կողմից երկրում իշխանությունը գրավելու սպառնալիքը հաղթահարելու՝ աֆղանական անվտանգության ուժերի ակնհայտ անկարողության հետ կապված:
Հաղորդվում է, որ ամերիկյան զորքերը մեկ գումարտակի կազմում պետք է մինչև փետրվարի վերջը ժամանեն աֆղանական Հիլմենդ նահանգ, որտեղ չնայած ԱՄՆ-ի և Մեծ Բրիտաինայի զորախմբերի բազմամյա ջանքերին՝ նախկինի պես ուժեղ են «Թալիբանի» դիրքերը: Հիլմենդն առաջնային նպատակ է թալիբների համար, քանի որ այդ շրջանը հարուստ է ափիոնի և խաշխաշի բարձր արտադրողականությամբ պլանտացիաներով: Ահաբեկիչներն արդեն գրեթե գրավել են շրջանի մայրաքաղաքը՝ Սանգին քաղաքը:
Վերջին ամիսներին իրավիճակն Աֆղանստանում լրջորեն վատացել է, գրում է պարբերականը: Չնայած անվտանգության ուժերի կատարած շրջայցերին՝ «Թալիբանն» իրեն դրության տերն է համարում պետության տարածքի մոտ երկու երրորդում:











































