Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի գիտնականները շարունակում են CRAM նախագծի շրջանակներում աշխատանքը ռոբոտ-ուտիճի վրա՝ հայտնում է The Verge-ն: Նախագիծը մասամբ ֆինանսավորվում է ամերիկյան բանակի կողմից:
Կենդանի ուտիճների նման ռոբոտն ունի վնասվածքների նկատմամբ բարձր կայունություն: Ուտիճները կարող են դիմանալ իրենց մարմնի զանգվածին մի քանի հարյուր անգամ գերազանցող ճնշմանը և շատ արագ տեղաշարժվել սահմանափակ ուղղաձիգ բարձրությամբ:
Գիտնականները շարունակում են կատարելագործել մոդելը, որն առայժմ կարողանում է շարժվել միայն ուղիղ և սեղմվել: Հետագայում այն պետք է սովորի շրջվել, թռչել և բարձրանալ ուղղահայաց մակերևույթներով: Ռոբոտը կարելի կլինի օգտագործել որոնողափրկարարական աշխատանքներում:










































