Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ պատրատվում է հնավարորինս լավ հանդես գալ Հռոմի «Մասթերս-1000» կարգի մրցաշարում: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մադրիդի մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի նախկին առաջին ռակետը զիջել է ճապոնացի Կեյ Նիսիկորիին:
«Ես լավ մարզվել եմ Հռոմում և հաղթանակների ծարավ եմ զգում: Հուսով եմ՝ կկարողանամ հաջող մրցաշար անցկացնել: Դա շատ կարևոր է ինձ համար: Պարզապես անհրաժեշտ է լավ մեկնարկ ապահովել: Անցած տարի ես հաղթնակ տարա Մադրիդում, և եկա Հռոմ: Զգում էի վնասվածքի հետևանքները, սակայն կարողացա հասնել մինչև կիսաեզրափակիչ փուլ: Այս տարի ամեն բան այլ է»,- թենիսիստին մեջբերում է իտալական մամուլը:








































