Ամերիկացի գրող Դեն Բրաունի նոր գիրքը՝ «Ինֆերնոն», որը լույս է տեսնում այսօր՝ անգլերենով, առաջին տեղն է զբաղեցրել Amazon ինտերնետ-խանութների օնլայն պատվերների վարկանշային աղյուսակում, հայտնում է RIA Novosti-ն:
Նոր վեպի գործողությունները տեղի են ունենում 13-րդ դարում՝ Ֆլորենցիայում։ Գրքի սյուժեն կապվում է Դանթեի «Աստվածային կատակերգության» հետ:
Վեպի հիմքում Հարվարդի համալսարանի դասախոս Ռոբերտ Լենգդոնի՝ «Դա Վինչիի կոդը» և «Հրեշտակներ ու սատանաներ» նախորդ բեսթսելերների հերոսի, նոր արկածներն են:
The New York Times-ը վստահ է, գրքի վաճառքի դուրս գալու օրը՝ մայիսի 14-ը, ոչ այլ ինչ է, եթե ոչ «պի» թվի ապակոդավորում:
«Ինֆերնոն» լույս կտեսնի 4 մլն տպաքանակով:
Այսօրվա դրությամբ Դեն Բրաունն ամենատպագրվող հեղինակներից է աշխարհում:









































