Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար հարձակվող Լիոնել Մեսսին վիրահատության կենթարկվի, տեղեկացնում է Barcastuff-ը:
Հաղորդվում է, որ «Ոսկե Գնդակ»-ի հնգակի դափնեկրին խանգարում են երիկամում գտնվող քարերը, որոնք պետք է հեռացվեն երեքշաբթի օրը:
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվողը «Բարսելոնա»-ի ընդհանուր խմբի մարզումներին կվերադառնա հինգշաբթի օրը:







































