Հունգարիայում մոլեգնում է ուժգին տորնադո: Աղետից ամենաշատը տուժել են Ռումինիայի հետ սահմանակից հյուսիսարևելյան շրջանները. վնասվել են տասնյակ տներ, կտրվել են էլեկտրափոխանցման լարերը, կոտրվել են ծառեր:
Տորնադոյի հետևանքով վիրավորվել է երկու մարդ: Փրկարարների խոսքերով՝ արտակարգ դրություն տիրում է հիմնականում երկրի քիչ բնակեցված շրջաններում, հակառակ դեպքում տուժածներն ավելի շատ կլինեին: Տորնադոն ուղեկցվել է խոշոր կարկուտով:










































