Չինաստանը դիմել է իր քաղաքացիներին՝ խնդրելով հայտնել ահաբեկչական գործունեություն հրահրող ինտերնետ-էջերի մասին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրի մասնագիտացված գերատեսչությունը, որը վերահսկում է համացանցային անվտանգությունը, հայտնել է, որ նրանք, ովքեր նոր տեղեկությամբ կզանգահարեն թեժ գիծ, կստանան 15.000 դոլարից քիչ ավել գումարին համարժեք պարգևատրում:
Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկիչները գնալով ավելի ակտիվորեն են համացանցն օգտագործում ծայրահեղական գաղափարների, էթնիկ անհանդուրժողականության և անջատողականության տարածման համար:











































