Չպարզված պատկանելության ավիացիան երկուշաբթի հարվածներ է հասցրել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դիրքերին լիբիական Դերնա քաղաքում։ Այս մասին հայտնում է Afrigatenews պորտալը։
Պորտալի տվյալներով՝ «անհայտ» ինքնաթիռները գնդակոծման են ենթարկել ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից զավթված քաղաքի 400-րդ թաղամասը։
Նշվում է, որ ավելի վաղ այդ ինքնաթիռներն ավիահարվածներ էին հասցրել գրոհայինների դիրքերին Բաբ Տոբրուկ տարածաշրջանում, որը վերահսկվում է, այսպես կոչված, «Դերնայի մոջահեդների խորհրդատվական խորհրդի» կողմից, ինչի հետևանքով զոհվել են 2 խաղաղ բնակիչներ և 2 գրոհայիններ։ Ավիահարվածները վնաս են հասցրել բնակելի տներին, մզկիթներին և շրջանի առողջապահության կենտրոնին։









































