Մոտ 2 000 կանայք Սարաևոյում բողոքի ակցիայի են դուրս եկել օրենքների դեմ, որոնք սահմանափակում են դատարաններում հիջաբ կրելը: Արգելքը վերաբերում է բոլոր կրոնական խորհրդանիշերին, բայց հիջաբ կրելը հատուկ նշվում է: Այս մասին հայտնում է BBC-ն:

Բողոքի ակցիաները պատասխանն են Բոսնիայի Գերագույն դատական խորհրդի որոշմանը՝ արգելել իրավական հաստատություններում կրոնական խորհրդանիշեր կրելը: Կանայք Սարաևոյով անցել են «Հիջաբն իմ իրավունքն է» կարգախոսով:

Արգելքը «լուրջ հարձակում է մուսուլմանական պատվի, անհատականության և նույնականության վրա», մեջբերում է BBC-ն ակցիայի կազմակերպիչների խոսքը: Ակցիայի մասնակիցները նաև կարծում են, որ այն կարող է սահմանափակել մուսուլման կանանց աշխատելու իրավունքը:
Բոսնիայի բնակչության 40%-ը մուսուլման է:









































