Friday, 26 04 2024
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

Վաղվանից ես մտնում եմ աշխատանքի` 24 ժամ շարունակ

Երեկ ազատ արձակվեց քաղբանտարկյալ, ՀՀՇ վարչության անդամ, ՀՀՇ Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանը: Վերջինս  ազատ արձակվելուց հետո այցելել է Վանատուր գյուղ` քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի գրասենյակ` շուտափույթ ազատ արձակում մաղթելով նրան: Այնուհետև Հայ ազգային կոնգրեսի անդամները Հրազդանում ավտոերթ են անցկացրել և ուղևորվել Բարեղամյանի տուն: Արամ Բարեղամյանը երեկ պատասխանեց < հարցերին:


– Պարոն Բարեղամյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեզ ազատ արձակելու որոշումը, ինչո՞վ էր դա պայմանավորված:


– Իմ ազատ արձակումը եղավ ժողովրդի հետևողական պայքարի շնորհիվ: Երբ Եվրոպական կառույցներն արձագանքեցին քաղբանտարկյալների թեմային, արեցին միայն ժողովրդի պայքարի արդյունքում: Չլիներ այդ պայքարը, չէր լինի նաև այդ արձագանքն ու ազատ արձակումը: Մենք ապացուցեցինք, որ ժողովուրդ ենք, և մեր ազատ ապրելու իրավունքը մենք ենք որոշում: Եվ այդ ուժի հետ հաշվի նստեց ե՛ւ միջազգային հանրությունը, ե՛ւ այս ոչ լեգիտիմ իշխանությունը: Սակայն ուզում եմ շեշտել, որ քաղբանտարկյալների հարցը միայն բարոյական հարթության մեջ է, բայց մենք ունենք քաղաքական մեկ մեծ նպատակ, մեկ հիմնական գործ` ՀՀ-ում Սահմանադրական կարգի վերականգնումը: Հայ ազգային կոնգրեսը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այս երեք տարիների ընթացքում արեց այնպես, որ բարոյական հարցն ու քաղաքական հարցը չտուժեցին. նա չհենվեց ոչ մեկի վրա, այլ` երկու դաշտում էլ պայքարը հավասար առաջ տարավ: Ու իմ կարծիքով, շուտով տեսնելու ենք վերջնական հաղթանակը:


– Ինչո՞ւ համաներումից հետո իշխանությունները շարունակաբար ոչինչ չէին անում քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար. ընդամենը ԵԽԽՎ նիստերից առաջ մեկ-երկու հոգու բաց էին թողնում և սահմանափակվում դրանով: Իսկ հիմա կարծես թե մտադիր են ազատ արձակել բոլորին: Համենայնդեպս, նման խնդրանքով իշխանական տարբեր գործիչներ արդեն դիմում են Սերժ Սարգսյանին:


– Սկզբում` մեզ կալանավորելով իշխանությունները նպատակ ունեին այդպես վախեցնել ժողովրդին: Սա ինչ-որ տեղ ազդեցություն ունեցավ, բայց շատ քիչ էր ազդեցությունը: Սակայն հետագայում, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց, իր հետևողական պայքարով կարողացավ ստիպել իշխանություններին հաշվի նստել իր հետ:


– Լևոն Տեր-Պետրոսյանը 15-կետանոց պահանջներից առանձնացրեց երեք հիմնականը` պահանջելով այս փուլում դրանք իրագործել` այլապես սպառնալով, որ վերջնական ջրբաժան կլինի իշխանությունների և ընդդիմության միջև: Իշխանությունները կատարեցին պահանջներից երկուսը, երրորդի մասին տվել են հստակ խոստում: Ձեր կարծիքով, իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսություն կլինի՞, թե՞ ոչ, և արդյո՞ք այդ երկխոսության արդյունքում կհասնենք իշխանափոխության:


– Մեր պայքարը միշտ եղել է քաղաքակիրթ, և մեր այդ գիծը երբեք չի փոխվել: Ինչպես ասում էր ՀՀ առաջին նախագահը` մենք շախմատ ենք խաղում, իրենք` քիգ-բոքս: Սակայն ոչ լեգիտիմ իշխանությունների վերջին գործողությունները համաժողովրդական պայքարի շնորհիվ տեղափոխվեցին շախմատային դաշտ: Եվ հիմա իշխանությունները ժողովրդի ճնշման տակ շախմատ են խաղում, շախմատային քայլեր անում: Ես կարծում եմ` այսօր երկխոսությունն անհրաժեշտ է, որովհետև մենք տեսել ենք ամեն ինչ, տեսել ենք վայրենություններ` ե՛ւ գնդակահարություն, ե՛ւ բանտարկություն, ե՛ւ կանանց դեմ հարձակումներ և այլն: Բայց նրանք մեր հետևողական պայքարի արդյունքում այդ վայրենություններից անցել են քաղաքակիրթ քայլերի: Հիմա երկխոսության արդյունքում էլ կորոշենք հետագա անելիքները: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայ ազգային կոնգրեսի գլխավորությամբ, կարծում եմ, հասնելու ենք մեր հիմնական նպատակին` երկրում սահմանադրական կարգի վերականգնմանը:


– Ձեր կարծիքով, իշխանությունները մայիս ամսվա ընթացքում արդյո՞ք ազատ կարձակեն մյուս քաղբանտարկյալներին ևս:


– Մեզ պահելն իշխանությունների դեմ է աշխատում: Քաղբանտարկյալներին պետության հաշվին են պահում` պետությունը վարկաբեկելով, պետությունը ետ շպրտելով և այլն: Ու կարծում եմ` իշխանությունները հասկացան, որ այդպես այլևս հնարավոր չէ ժամանակ շահել, հնարավոր չէ շարունակել: Ու հատկապես վերջին հանրահավաքների ուժը տեսնելով` նրանք ստիպված եղան հաշվի նստել փաստերի հետ: Կարծում եմ` հետագա հզոր ալիքի դեպքում կլինի նաև հրաժարական:


– Բանտից դուրս գալուց հետո ի՞նչ եք պատրաստվում անել, շարունակելո՞ւ եք պայքարը:


– Այո՛, միանշանակ: Երկրորդ կարծիք չկա: Վաղվանից ես մտնում եմ աշխատանքի` 24 ժամ շարունակ: Այլ ելք մենք չունենք, որովհետև Հայաստանը հայաթափվում է, իսկ դա աղետ է մեր ազգի համար: Բոլորն են գիտակցում, որ ժամանակ չունենք, այլապես երկիրը կկործանվի: Ուստի պետք է պայքարենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում