ԱՄՆ-ում կիրակի տեղի է ունեցել ավանդական Սուպերբոուլի հոբելյանական 50-րդ հանդիպումը, որի շրջանակներում մրցել են ամերիկյան ֆուտբոլի չեմպիոնի հավակնորդ մի քանի թիմեր: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Բազմամիլիոնանոց հեռուստալսարան ունեցող մարզական միջոցառման բացման արարողությանը ԱՄՆ ազգային օրհներգը կատարել է Լեդի Գագան, ելույթ են ունեցել նաև Բրունո Մարսը, Coldplay-ը, Բեյոնսեն։ Վերջինս իր ելույթի ժամանակ հազիվ է կարողացել խուսափել բեմում ընկնելուց։
Այս միջադեպը լայնորեն քննարկվել է սոցցանցերում, որտեղ օգտատերերի մի մասը Բեյոնսեին քննադատել է անհարմար բեմական հագուստներ ընտրելու, իսկ մի մասը նրան գովել է ճկունության համար:










































