Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստվում է փետրվարի 12-16-ը Մեքսիկա այցելել, և նրա այցի կազմակերպիչները մտադիր են հետաքրքիր ընդունելություն կազմակերպել: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ հազարավոր հավատացյալներ պետք է շարք կազմեն Մեխիկոյի միջազգային օդանավակայանից մինչև Վատիկանի դեսպանատուն 19-կիլոմետրանոց ճանապարհին` այն լուսավորելով բջջային հեռախոսների լույսերով:
«Մենք ուզում ենք Հռոմի պապին ընդունել հավատացյալների միացրած լույսերից կազմված առանձնահատուկ պատով: Եթե մարդիկ կանգնեն ճանապարհի 2 կողմերում, կստացվի 38 կմ երկարությամբ լուսավոր պատ: Կարծում եմ՝ նման բան աշխարհի ոչ մի երկրում չի եղել»,- ասել է պապի այցի կազմակերպչական հարցերով հանձնաժողովի անդամ Ռոբերտո Դելգադոն։







































