Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Գազպրոմի» հետ բանակցությունների առնչությամբ բարձրացված աղմուկը համարել է շինծու՝ հայտնում է Trend-ը:
Վրաստանում աժիոտաժ են առաջացրել էներգետիկայի նախարարի բանակցությունները «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ: Կտրուկ քննադատությամբ են հանդես եկել վրացական ընդդիմության ներկայացուցիչները՝ պնդելով, որ «Գազպրոմի» հետ համագործակցությունը երկրին կզրկի էներգետիկ անկախությունից:
«Այն ծավալներում, որոնց մասին մենք բանակցություններ ենք վարում «Գազպրոմի» հետ, քաղաքական ենթատեքստ չկա: Մենք ամեն տարի որոշակի հարաբերություններ ունենք ինչպես «Գազպրոմի», այնպես էլ էլեկտրաէներգիա գնելու առումով: Մենք բավականին լավ, բարեկամական հարաբերություններ ունենք այդ ուղղությամբ: Դրանք այն հարաբերություններն են, որոնք կառուցել են ինձ նախորդող նախարարները՝ չնայած որոշակի դժվարություններին»:
Նախարարը իր անձնական, ինչպես նաև նախարարության յուրաքանչյուր աշխատակցի պարտքն է համարում ապահովել էլեկտրաէներգիայի և բնական գազի հասարակութան պահանջարկը:










































