Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները ընդգծել են Իսպանիայի «նշանակալից ջանքերը»՝ երկրում տնտեսական անկայունությունը կարգավորելու առումով, և կոչ են արել շարունակել բարեփոխումները: Այս մասին հաղորդում է El Mundo լրատվական պարբերականը:
Եվրախմբի ղեկավար Դեյսելբլումը նշել է, որ «իսպանական կառավարությունը իրավիճակը հարթելու համար մեծ ջանքեր է գործադրել, սակայն կարևոր է, որ Իսպանիան պահպանի կիրառվող բարեփոխումների արագությունը»:
Եվրախումբը քննել է ճգնաժամից դուրս գալու համար Իսպանիայում և Սլովենիայում իրականացվող բարեփոխումների ծրագրերը, որոնց նպատակն է հաղթահարել ստեղծված բարդ իրավիճակը: Վերջնական որոշումը հետաձգվել է մինչև Եվրոպական հանձնաժողովին հաշվետվություն ներկայացնելը:










































