Վենեսուելայի և Սաուդյան Արաբիայի նավթի նախարարներ Էուլոխիո դել Պինոն և Ալի Ալ-Նաիմին Էր-Ռիադում քննարկել են նավթի շուկայի կայունացման ուղիները, հաղորդում է SPA գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են շուկայի կայունացման միջոցները և ՕՊԵԿ երկրների հետ համագործակցությունը:
Վենեսուելայի նավթի նախարարի՝ Պարսից ծոցի երկրներ ուղևորության գլխավոր նպատակն է հասնել կոնսենսուսի էներգետիկ շուկայի գլխավոր մասնակիցների շրջանում, որպեսզի գտնվի նավթի շուկայի կայունացման ռազմավարությունը, ինչի շնորհիվ նավթի գները կաճեն:










































