Սիրիայի փլուզման դեպքում ճգնաժամը կտարածվի ամբողջ տարածաշրջանում: Այս մասին հաղորդել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
«Տարածաշրջանի ժողովուրդներն արդեն տուժել են, և մենք չենք ցանկանում ավելի վատթարացնել նրանց վիճակը, հակառակը՝ մենք պետք է հանենք իրավիճակի լարվածությունը»,- ասել է նախարարը:
Իրանի արտգործնախարարը խոսել է հօգուտ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև երկխոսության: Բացի այդ, նա ասել է, որ դեմ է հակամարտության կարգավորման հարցում օտար տերությունների խառնվելուն:
«Նորմալ չէ, երբ որևէ օտար մեկը փորձում է սիրիացի ժողովրդին որևէ բան պարտադրել»,- ասել է Սալեհին:










































