Չնայած ոտքերի և ձեռքի բացակայությանը՝ 16-ամյա Քայլա Ուիլերը շարունակում է լողավազան այցելել և արդեն նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Քայլայի ոտքերն ու ձեռքը ծնված օրվանից բացակայում են, և բժիշկները նրա ծնողներին խորհուրդ են տվել երեխային լողի տանել:
Այժմ աղջկան է պատկանում 50 մետրանոց լողի պարալիմպիկ խաղերի ռեկորդը: Նա մրցումների է մասնակցել Մեքսիկայում, Բրազիլիայում և Նիդեռլանդներում:
«Դա անհավանական է, երբ նրա անունը, որպես ԱՄՆ-ի ներկայացուցիչ, հնչում է միջազգային մրցումների ժամանակ: Այդ պահերին ես փշաքաղվում եմ: Ես հպարտանում եմ, որ նա իմ երեխան է»,- նրա մոր բառերն է մեջբերում FOX 12-ը:
Լողից բացի, Քայլան բոուլինգ և բեյսբոլ է խաղում, դահուկներ քշում:
Այս տարի աղջիկն իր լավ գնահատականների և սպորտային ձեռքբերումների շնորհիվ համալրել է ԱՄՆ-ի լավագույն աշակերտների ցուցակը: Նրա հաջորդ մրցումները տեղի կունենան օգոստոսին՝ Մոնրեալում, որտեղ կկայանա աշխարհի Պարալիմպիկ միջազգային մրցաշարը: Հաջորդ տարի Քայլան կավարտի դպրոցը և արդեն մտածում է, թե որ քոլեջն է ցանկանում ընդունվել: Այս պահին նա քննարկում է Վաշինգտոնի և Ելի համալսարանների տարբերակները:










































