Monday, 22 06 2026
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ

Ընտրախախտումների փաստերով ՀԱԿ-ը դիմում է Հատուկ քննչական ծառայություն

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երկուշաբթի հանցագործության մասին հաղորդումների փաթեթ է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն` պահանջելով քրեական գործեր հարուցել, նախաքննություն սկսել Երևանի մի շարք ընտրատեղամասերում իրենց վկայակոչած «հանցագործության փաստերի» առնչությամբ, հայտնաբերել և քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Փաթեթը ներառում է մեկ տասնյակ հաղորդումներ մոտ երեք տասնյակ դեպքերի մասին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանել է Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնը համակարգող Արմեն Խաչատրյանը, հաղորդումների մեջ ամփոփել են Երևանի ավագանու ընտրություններում բաց քվեարկությունների, ուրիշի փոխարեն քվեարկությունների, գրանցամատյանների անհետացման, վստահված անձանց նկատմամբ բռնությունների, թաղային հեղինակությունների կողմից ընտրությունները ուղղորդելու և այլ դեպքեր: Խաչատրյանը վկայակոչեց ամենաաղմկահարույց փաստերը Մալաթիայի, Կենտրոնի, Էրեբունու, Նոր Նորքի ընտրատեղամասերից:

«Օրինակ, 9/28-ում գործի դրվեցին 2003, 2007 թվականների ավանդույթները` տոտալ, բռնի ուժի կիրառմամբ ընտրությունները կեղծելու ավանդույթները. հանձնաժողովը գրեթե զրկված է եղել իր նորմալ գործունեությունն իրականացնելուց, ըստ էության, տեղի է ունեցել բաց քվեարկություն, գործել է երկու խումբ. մի խումբը դրսից բերել է ընտրողներին, մյուս խումբը հենց քվեարկության կենտրոնում վերահսկել է այդ քվեարկությունը: Ինչպես նաև նշված են նույն տեղամասի հանձնաժողովի կողմից կատարված ապօրինություններ, ինչպիսիք են` ամփոփիչ թերթիկի տվյալների փոփոխություն, քվեաթերթիկների անհետացում: Միայն այդ տեղամասի հետ կապված մեկ հաղորդման մեջ ներկայացված են մի շարք դեպքեր, որոնք պարունակում են հանցակազմ», – ասել է Խաչատրյանը:

«Այդպիսի տեղամասեր կան նաև Մալաթիայում. ուզում եմ հիշատակել. մասնավորապես, 8/22 տեղամասը: Ըստ մեր հավաստի տեղեկությունների` այդ տեղամասի մատյանը գողացվել է, գրանցամատյանը պարզապես գոյություն չունի», – հավելել է նա:

Կոնգրեսի ներկայացուցիչներին այդպես էլ չի հաջողվել բացել տալ նշված 8/22 տեղամասի պարկերն ու փաստաթղթերը: Չնայած թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին վերահաշվարկի դիմում ներկայացված եղել է, սակայն հանձնաժողովը այլ դիմումներով այլ տեղամասերի պարկեր է բացել, մինչ վերահաշվարկի համար սահմանված ժամկետն ավարտվել է, և հերթը այս տեղամասին այդպես էլ չի հասել:

«Այստեղ ակնհայտ անգործություն կա ընտրատարածքային հանձնաժողովի կողմից, սակայն այդ անգործությունը հանցավոր գործողություններ պարտակելու միտում է ունեցել», – ընդգծել է ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

10/06 տեղամասի վերաբերյալ Արմեն Խաչատրյանը «կրկնակի քվեարկության» դեպքեր է մատնանշել:

«Ստորագրված ցուցակների քաղվածքներն անելուց հետո պարզել ենք, որ կան նաև բազմաթիվ կրկնակի քվեարկության դեպքեր, մասնավորապես, նույն անձնագրի սերիայով, նույն ստորագրությամբ երկու տողում հայտնաբերել ենք քվեարկություն: Այսինքն` նույն անձը իր անձնագրով երկու անգամ նույն տեղամասում քվեարկություն է կատարել: Բացի դրանից, այդ տեղամասում հանձնաժողովի նախագահը, ով իրավասություն չունի գրանցամատյանում քվեարկողի տվյալներ լրացնել, նրա կնիքն է դրված այնտեղ, ընդ որում բացակայում է կամ անձնագրի սերիան կամ ստորագրությունը: Սա նախագահի կողմից լիազորությունները գերազանցել է, կամ իր լիազորություններից դուրս գործողություններ կատարել: Նմանատիպ բազմաթիվ դեպքեր կան, որոնք մանրամասն շարադրված են հաղորդումների մեջ», – ասել է Խաչատրյանը:

Հատուկ քննչական ծառայություն ուղարկված հաղորդումների մեջ նաև 2/30 ընտրատեղամասն է հիշատակվել, որտեղ, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, ընտրողներին ուղղորդելու նպատակով դրսից 20-30 հոգանոց խումբ էր ներխուժել տեղամաս, բռնություն գործադրել ընդդիմադիր վստահված անձի նկատմամբ:

Ինչպես այս, այնպես էլ հաղորդման մեջ հիշատակված մի շարք այլ տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար Կոնգրեսը դիմել էր ընտրատարածքային հանձնաժողովներ, սակայն բոլոր դիմումները մերժվել են: Կոնգրեսի դիտարկումներով` թաղային տարրերի կողմից ընտրությունների վերահսկումը եղել է «համատարած, համակարգված, տոտալ բնույթ է ունեցել, և ընտրությունների արդյունքները պայմանավորված են հենց այդ համակարգված գործողություններով»:

«Իսկ ոստիկանները որոշ դեպքերում մատնվել են անգործության, որոշ դեպքերում գործող անձինք եղել..

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում