ԱՄՆ-ում ինքնաթիռի օդաչուն ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել մի կնոջ պատճառով, ով բարձր ձայնով երգել է Ուիթնի Հյուսիթոնի I Will Always Love You հայտնի երգը, հաղորդում է The Daily Mail-ը:
Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, կնոջը դուրս են բերել սրահից և տարել են ոստիկանություն: Հարցաքննությունից հետո նրան ազատ են արձակել՝ առանց մեղադրանք ներկայացնելու: Կնոջ նման անսովոր վարքի դրդապատճառների մասին չի հաղորդվում:
Կինը սկսել է I Will Always Love You-ն երգել Լոս Անջելեսի օդանավակայնից թռիքչից անմիջապես հետո: Ո՛չ ուղևորները, ո՛չ անձնակազմի անդամները չեն կարողացել համոզել նրան դադարեցնել երգը: Արդյունքում ինքնաթիռում գտնվող անվտանգության ապահովման ծառայության աշխատակիցը ստիպված է եղել ձեռնաշղթաներ հագցնել նրան, սակայն դա էլ չի օգնել:
Նյու Յորք թռչող ինքնաթիռի օդաչուները ստիպված են եղել շեղվել ուղղությունից և հարկադիր վայրէջք կատարել Կանզաս Սիթիում: Ականատեսների վկայությամբ՝ կինը երգել է նույնիսկ այն ժամանակ, երբ նրան ոստիկանությունն արդեն դուրս է բերել ինքնաթիռից:










































