Friday, 05 06 2026
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե

Լևոն Գուլյանի մահվանից 6 տարի անց քննությունն արդյունք չի տվել

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ՝ Լևոն Գուլյանի մահվան 6–րդ տարելիցի կապակցությամբ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մայիսի 12-ին լրացավ Լևոն Գուլյանի ողբերգական մահվան վեցերորդ տարելիցը։ 2007թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանը որպես վկա կանչվել է ՀՀ ոստիկանություն: Նույն օրը նրա դիակը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել էր Ոստիկանության շենքի բակում: Նրա մահվան գործով ոչ ոք մինչ օրս չի ենթարկվել պատասխանատվության։

Ըստ ոստիկանության վարկածի՝ Լևոն Գուլյանը փախուստի փորձ կատարելիս ընկել է երկրորդ հարկից ու մահացել:

Լևոն Գուլյանը շուրջ երեք օր մինչև դեպքի պահն անցկացրել է ոստիկանությունում, նա չի կասկածվել կամ մեղադրվել որևէ անօրինական արարք կատարելու մեջ, բազմաթիվ անգամ կանչվել է ոստիկանություն և ներկայացել, հետևաբար և փախուստի որևէ պատճառ չի ունեցել, բացի այդ նրա մարմնի վրա բռնության հետքեր են եղել: Ունենք լուրջ կասկածներ, որ Լևոն Գուլյանը մինչև լուսամուտից ընկնելը դաժան վերաբերմունքի է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից:

2012 թ. մայիսի 10–ին և 11-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 48-րդ նիստի շրջանակներում դիտարկվեց Հայաստանի երրորդ պարբերական զեկույցը՝ երկրում խոշտանգումների հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Պետության առջև բարձրացրած հարցերից մեկը վերաբերում էր Լևոն Գուլյանի մահվան դեպքին։

2012 թ. փետրվարի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 4–րդ անգամ կարճեց Գուլյանի մահվան առիթով հարուցված քրեական գործը՝ չկատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թ. օգոստոսի 27-ի որոշումը «վերացնել անձի՝ նախաքննության ընթացքում թույլ տրված իրավունքների և ազատությունների խախտումները»։

2012 թ. փետրվարի 22-ին Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչները բողոք են ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելուվ ճանաչել Լևոն Գուլյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) և 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով ամրագրված խախտումները։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը բազմաթիվ անգամ պահանջել է իրականացնել Լևոն Գուլյանի մահվան հանգամանքների թափանցիկ և արդյունավետ քննություն, սակայն անցել է արդեն 6 տարի և լիարժեք քննություն չի իրականացվել։

Դատապարտում ենք քննությունն իրականացնող մարմինների անգործությունը և գործը բացահայտելու կամքի բացակայությունը, որի արդյունքում մեղավոր անձինք չեն հայտնաբերվել և չեն ենթարկվել պատասխանատվության։

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից ձեռնարկել միջոցներ գործի արդյունավետ քննություն իրականացնելու ուղղությամբ, պատասխանատվության ենթարկել քննություն իրականացնող մարմինների՝ սույն գործի համար պատասխանատու անձանց, ովքեր չեն իրականացնում ՀՀ դատարանների որոշումները, իրականացնել խոշտանգումների դեպքերի լիարժեք քննություն՝ ՄԱԿ–ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիայի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում