Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը կշարունակի կարիերան իտալական գրանդում:
Football Italia-ն հայտնում է, որ չիլիացի ֆուտբոլիստը գոհ է Իտալիայում ունեցած իր կարգավիճակից և առաջիկա տարիներին որևէ փոփոխություն կատարելու մտադրություն չունի:
Հիշեցնենք` տաղանդավոր կիսապաշտպանի ծառայություններով էր հետաքրքրված «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որի ղեկավարները տպավորված են Վիդալի ցուցադրած խաղով:






































