Monday, 06 05 2024
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, կլինեն նաև ուղիղ չվերթներ․ ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն

Քաղաքական ակտիվության օրվա հրամայականը

Մարտի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը և ՀԱԿ-ը Ազատության հրապարակում առանձին-առանձին կամ միասնաբար հանրահավաք կանցկացնեն։ Այդ օրից սկսած Հայաստանի քաղաքական կյանքում հանրահավաքային դադարը հավանաբար կավարտվի: Համենայնդեպս, շատ են գնահատականներն այն մասին, որ փետրվար-մարտյան հանրահավաքներով կսկսվի ակտիվ քաղաքական սեզոնը: Սակայն որևէ պատկերացում չկա, թե ինչ է նշանակում դա, այսինքն` ինչ է իրենից ներկայացնելու այդ ակտիվ սեզոնը:

Մի կողմ թողնելով յուրաքանչյուր քաղաքական ուժի օրակարգային բովանդակությունը` այսօր պետք է արձանագրենք, որ Հայաստանում պասիվ է հասարակությունը: Եվ պասիվ է ոչ միայն քաղաքական ուժերից հիասթափված լինելու պատճառով, այլ որովհետև այն հարցերը, որ այսօր դրվում են Հայաստանի առաջ, չի համարում իրեն անմիջականորեն վերաբերող: Ավելին, օրինակ` ԵՏՄ հարցում Հայաստանի հասարակությունը համարում է, որ այդ միությանը անդամակցելով իր տնտեսական խնդիրներից շատերը կլուծվեն, այսպես ասած՝ լավ կլինի:

Հայաստանում կուսակցությունները, կուսակցական գործիչներն ու քաղաքացիական նախաձեռնությունները ակտիվ են սոցիալական ցանցերում և ասուլիսների սրահներում, մինչդեռ Հայաստանի հիմնական հասարակությունը կտրված է այդ ամենից: Երևի Բագրատաշենի մաքսակետում կամ օդանավակայանում ասված մի փոքր նախադասությունն ավելի մեծ լսարան ու տարածում կունենա, քան ասուլիսի սրահներում կամ Երևանի հրապարակներում: Որովհետև հասարակությունն այնտեղ է, այսինքն` Հայաստանի դռների մոտ ու պատրաստվում է հեռանալուն՝ բառի բուն և պատկերավոր իմաստով:

Ասուլիսների սրահներում ու Երևանի հրապարակներում միևնույն կոնտինգենտն է, նույն կոնտինգենտն է նաև համացանցային հեռարձակումների առաջ, որ արվում են ասուլիսներից ու հրապարակներից: Այսինքն` այդ տեղեկատվությունը պտտվում է նույն շրջանակով և ունենում արդեն գրեթե զրոյական էֆեկտ: Հասարակությունը այդ ամենից դուրս է մնացել, և սա չի նկատվում: Մինչդեռ հանրահավաքներ սկսելու փոխարեն, անհրաժեշտ է գնալ դեպի հասարակությունը, փնտրել հասարակությանը, փնտրել շրջանակը մեծացնելու լայն հնարավորություններ: Անհրաժեշտ է ակտիվանալ մարզերում, նաև բակերում, անհրաժեշտ է անհատականացնել հասարակության անդամների հետ աշխատանքը և բացատրել նրանց, որ մեծ ու փոքր քաղաքական կամ քաղաքացիական հարցեր չկան, և ամեն ինչ շաղկապված է, որ երկրի սուվերենությունը և իր սոցիալական վիճակը ուղղակիորեն կապակցված են, և երկրորդն առանց առաջինի հնարավոր չէ լուծել, հետևաբար սուվերենության համար պայքարն է նաև պայքար սոցիալական բարեկեցության համար:

Այս ամենը ունի հասարակական լայն շրջանակներում բացատրության, հանգամանալից բացատրության կարիք՝ մեխանիզմների ներկայացմամբ, համոզիչ փաստարկներով, որպեսզի մարդկանց մոտ հարցեր չմնան, տարակույսներ չմնան, կեղծ պատկերացումներ չլինեն: Չէ՞ որ այդ ամենը շահարկումների հիմքեր են, որոնց վրա հենվում է իշխանական քարոզչությունը՝ այս դեպքում նաև ռուսական-ԵՏՄ-ական քարոզչությունը:

Մինչդեռ դեպի մարդը գնացող քաղաքական ուժեր չկան: Նրանք շարունակում են մարդկանց կանչել: Իսկ մարդիկ չեն գնում, որովհետև այս տարիների ընթացքում բավականաչափ արժեզրկվել է նրանց աչքում քաղաքականություն եզրույթը, երևույթը, նրանք դադարել են ընկալել դրա ու իրենց անհատական կյանքի միջև կապը: Նրանց մոտ արժեզրկել են քաղաքական բոլոր հասկացությունները, հիասթափեցրել են նրանց քաղաքականությունից, այն ներկայացրել են որպես մի օտար երևույթ, որի հետ կապ ունենալը բերում է միմիայն նորանոր խնդիրներ:

Քաղաքական ուժերը ունեն այս պատը հաղթահարելու խնդիր, ինչը հնարավոր չէ անել հանրահավաքներով ու զանգվածային ակցիաներով: Հարկավոր է ակտիվացնել մարդկանց հետ անմիջական շփումները տեղերում: Ընդ որում` խոսքը կուսակցական տեղական կառույցների մասին չէ, կուսակցական տեղական բջիջների տարածման, տեղական կուսակցական ֆունկցիոներներ պատրաստելու մասին չէ: Խնդիրը հասարակությանը «կյանք» վերադարձնելն է, քաղաքականության հանդեպ հետաքրքրություն առաջացնելը:

Ո՞ր կուսակցությունն է այսօր զբաղվում այդ խնդրով: Ո՞ր կուսակցությունն է այսօր գնում մարզեր և փորձում բացատրել մարդկանց, որ դրված է Հայաստան պետության գոյության հարցը, և եթե այդ հարցը տանուլ տրվեց, ապա հայաստանցին չի կարող նույնիսկ գոյության կռիվ տալու իրավունք ունենալ, ուր մնաց ազատորեն զարգանալու իրավունք: Ո՞ր կուսակցությունն է փորձում տեղերում ձևավորել պետական սուվերենության արժեքի հանրային գիտակցում: Հայաստանում այսօր դա է քաղաքական ակտիվությունը, որը չկա:

Ավանդական աղմուկ-աղաղակը քաղաքական ակտիվության տեղ ներկայացնելը առնվազն կա՛մ քաղաքական անմեղսունակություն, անհամարժեքություն է, կա՛մ անբարոյություն՝ հանրությանը մատուցվող գիտակցված խաբեություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում