Այսօր Եմենի մայրաքաղաք Սանայի հարավում ռազմաօդային ուժերի կործանիչ է ընկել: Ինչպես հաղորդվում է, օդանավն ընկել է մայրաքաղաքի բնակելի թաղամասի վրա, ինչի հետևանքով մի քանի տներում ուժեղ հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հաղորդվում է զոհվածների ու տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի հստակեցվում: Հայտնի է միայն, որ օդաչուն զոհվել է:








































