Sunday, 21 06 2026
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը

«Վարդան Սեդրակյանի գործի քննության մեջ կան բացթողումներ և թերություններ»

Մայիսի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով առաջին դատական նիստը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Սակայն, ըստ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի, գործը թերի է քննված, մի շարք կարևորագույն հանգամանքներ հաշվի չեն առնվել: Ալեքսանդր Սիրունյանը նշել է, որ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է 7.62 տրամաչափի գնդակը Հայրիկյանի մարմնի վրա թողել 1-2 սմ անցք: Նրա համոզմամբ՝ դա հնարավոր չէր, քանի որ նրա ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նագանը 200 մետրից 2,5 սմ անցք է բացում:

«Իսկ 35 քայլից՝ 25 մետրից՝ 7,5 սմ: Ու նման բազմաթիվ թերություններ կան, որ մենք ասում ենք՝ ինչո՞ւ սա չի պարզվել»,- նկատել է նա: Վերջինիս խոսքով՝ ի՞նչ սպանություն է դա, 60 սմ-ից չե՞ն կարողացել Հայրիկյանի սրտին կամ գլխին կրակել: Ուստի, նրա համոզմամբ, քննությունը թերի է, իսկ դատական առաջին նիստին միջնորդելու է, որ խափանման միջոց ընտրված կալանքը փոխվի:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գործարար, հասարակական-քաղաքական գործիչ, Պարույր Հայրիկյանի ընկեր և նրա նախկին շտաբի միջազգային հարցերով պատասխանատու Կարո Եղնուկյանը նշեց, որ քննությունը լավ է ընթացել: Բայց, նրա համոզմամբ ևս, կան բացթողումներ և թերություններ:

«Վարդան Սեդրակյանը չի խոսում: Երբ դատապաշտպանը բողոքում է, որ քննությունը թերի է, քննության ամբողջականության համար պետք է Վարդան Սեդրակյանն իր իմացածն ասեր, թեև իր իրավունքն էր չխոսելը և ցուցմունք չտալը: Երբ փաստեր են առաջադրում՝ ասելով, թե թերի է, թող Վարդան Սեդրակյանը խոսեր, անդրադառնար, պարզաբաներ, որ քննության պատկերն ամբողջական լիներ: Այն, որ այդ երկու անձինք մատնացույց են անում նրան, պատրաստ են դատարանում ցուցմունք տալ՝ քննության արդյունքն է»,- նշեց Կարո Եղնուկյանը:

Վերջինիս կարծիքով՝ թերի է եղել քննությունը Վարդան Սեդրակյանի ֆինանսական միջոցների ձեռք բերման մասին տվյալների մասով: Ըստ Եղնուկյանի՝ նման քրգործերում կարևոր է, թե ով է եղել պատվիրատուն, գումարը վճարողը, ուստի կարևոր է՝ որտեղից են ձեռք բերվել ֆինանսական միջոցները: Այս գործի իրական պատվիրատուի անունը, նրա խոսքով, կարող էր ասել միայն Վարդան Սեդրակյանը, ուստի քննության ամբողջականության համար նա պետք է խոսեր:

Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին, իր տան դիմաց նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել էին:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել էր ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Նշենք նաև, որ այս գործով մեղադրվում են նախագահի մեկ այլ նախկին թեկնածու՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, և նախկինում նրա աշխատակիցներ Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը: Ըստ Datalex.am տեղեկատվական կայքի՝ այս գործով մեղադրական եզրակացության համաձայն, Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա իր մտերիմներին՝ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին, պատվիրել է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով: Սա, ըստ մեղադրական եզրակացության, իրականացնելու նպատակով Վարդան Սեդրակյանը զենք ձեռք բերելու համար հանցակիցներին տվել է 1000 դոլար, ինչը նրա աշխատակիցները կիսել են միմյանց միջև:

Սակայն, ըստ այդ նույն եզրակացության, հանցագործության համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996թթ. ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում