Sky Sports-ի տեղեկացմամբ՝ Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսը հայտարարել է, որ ցանկանում է իր թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիին:
Հիշեցնենք, որ երեկ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հաստատել է, որ Ռունին ցանկանում է լքել ակումբը:
«Բոլորը գիտեն Ռունիիի ուժեղ կողմերի մասին, այդ իսկ պատճառով ցանկանում եմ, որ նա տեղափոխվի մեր թիմ: Ուրախ կլինեի, եթե Ռունին պաշտպաներ «Չելսի»-ի գույները»,- հայտարարել է Լուիսը:







































