Միկրոբլոգների հայտնի Twitter ցանցը գնահատել են մոտ 10 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Twitter-ի փոքր բաժնետեր հանդիսացող GSV Capital Corp.-ի գնահատականին:
Մայիսի 8-ին ընկերությունում հայտնել են, որ մեկ բաժնետոմսն արժե 18.5 դոլար: Այդ գնահատականից և Twitter-ի բաժնետոմսերի ընդհանուր քանակությունից (530 մլն) ելնելով՝ ծառայության ընդհանուր արժեքը կազմում է 9.8 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ տարեսկզբինTwitter-ը գնահատվել է 11 միլիարդ դոլար: Այն ժամանակ ընկերության արժեքի աճի վրա ազդած գործոնների շարքում նշվել է օգտատերերի թվաքանակի աճը, ինչպես նաև մոնետիզացման գործիքների ի հայտ գալը: Սպասվում է, որ միկրոբլոգների ծառայությունը կարող է իր բաժնետոմսերը բորսային շուկա դուրս բերել 2014-ին:











































