Մրցավար Ալեքսանդր Գորնոստաևը մահացել է անմիջապես խաղադաշտում՝ ֆուտբոլային հանդիպում սպասարկելիս: Մրցավարը մահացել է Պոլտավիայի մարզային առաջնության հանդիպումներից մեկի ավարտից ընդամենը 15 րոպե առաջ:
Գորնոստաևն ընկել է խաղադաշտում: Բժիշկները հայտարարել են, որ հանդիպման ընթացքում կանգնել է մրցավարի սիրտը:
Հավելենք, որ ապրիլի 19-ին նա դարձել էր 54 տարեկան: Գորնոստաևը սպասարկել է ավելի քան 1000 խաղ՝ այդ թվում Չեմպիոնների Լիգայի և ՈւԵՖԱ-ի գավաթների խաղարկությունների շրջանակներում:










































