Թուրքիայում երկրորդ ատոմային էլեկտրակայանի շինարարության մեջ ներդրված ֆրանսիական ներդրումները կարող են ազդել Ֆրանսիայի դիրքորոշման վրա Հայոց ցեղասպանության հարցում: Ինչպես հաղորդում է Sabah թերթը, նման կարծիք է հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը:
«Այս ներդրումներից հետո Ֆրանսիան ավելի զգուշավոր կլինի Հայոց ցեղասպանությանը վերաբերող արտահայտություններում: Ես կարծում եմ, որ «Սինոպ» ԱԷԿ-ի նախագիծը կազդի Ֆրանսիայի դիրքորոշման վրա Հայոց ցեղասպանության հարցում»,- ասել է Յլդըզը:
Մայիսի սկզբին Թուրքիան և Ճապոնիան միջկառավարական համաձայնագիր են կնքել Թուրքիայում երկրորդ ատոմային էլեկտրաէներգիայի կառուցման վերաբերյալ:
Ճապոնիան ԱԷԿ-ը կառուցելու է Ֆրանսիայի հետ: Հաղորդվում է, որ Սինոպա շրջանում երկրորդ ԱԷԿ-ի կառուցումը կարժենա 20-22 միլիարդ դոլար:






































