«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, ով հեռանալու է զբաղեցրած պաշտոնից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հայտնել է, որ իր որոշման համար պատճառ է հանդիսացել ընտանեկան դրությունը:
«Կնոջս քրոջ մահից հետո ես որոշեցի ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ:
Ի դեմս քրոջը կինս կորցրել է իր ամենամտերիմ ընկերուհուն»,- BBC-ն մեջբերում է Ֆերգյուսոնի խոսքը:








































