Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին սպառնում է մտրակի 74 հարված կամ 6 ամսվա ազատազրկում՝ նախագահի թեկնածուների գրանցման ընթացքում թույլ տված խախտման համար: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Նշվում է, որ Ահմադինեժադն ուղեկցել է իր խորհրդական Էսֆանդիար Ռահիմ Մաշաիին, ով ցանկանում էր գրանցվել որպես նախագահի թեկնածու: Իսկ դա հակասում է Իրանի օրենքներին:
Ներկայում Իրանի նախագահի պաշտոնին հավակնում է 686 թեկնածու: