Պակիստանի հարավ-արևմուտքում ահաբեկչության զոհ է դարձել 6 մարդ, առնվազն 46-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Ահաբեկիչ-մահապարտը պայթուցիկ սարքը գործի է դրել Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքում՝ տեղի ոստիկանապետի տան մերձակայքում:
«Սպանվել են առնվազն 2 ոստիկան, ռազմական դաշինքի 3 աշխատակից և 1 անցորդ»,- ասել է տեղի իշխանության ներկայացուցիչ Աքբար Դուրանին:
Ոստիկանապետը չի տուժել: Պայթյունի պատասխանատվությունը դեռևս որևէ խմբավորում չի ստանձնել: